Հնավայր, որտեղ չեն հայտնաբերվել հրեաների և քրիստոնյաների բնակավայրեր09.19.2023
Օրերս ՄԱԿ֊ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (UNESCO-ն) իր 45-րդ նստաշրջանում Պաղեստինի տարածքում գտնվող Իերիհոն քաղաքի ավերակները ընդգրկել է համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Ֆրանս֊պրեսի հաղորդմամբ UNESCO-ի մշակույթի գծով գլխավոր տնօրեն Էռնեստո Օտտոնեն հայտնել է, որ օբյեկտը այդ ցուցակում ընդգրկվել է երեքամյա քննարկումներից հետո։ Ըստ նրա այդ ժամանակամիջոցում «ոչ մի մասնակից֊պետություն (UNESCO֊ի֊խմբ․) որևէ մերժում չի բարձրաձայնել»։
Ըստ Օտտոնեի, Իերիհոնում չեն հայտնաբերվել հրեաների և քրիստոնյաների բնակավայրերի մնացորդներ։ Ըստ նրա դա նախապատմական ժամանակաշրջանի հնավայր է;
Ծանոթություն։ Իերիհոնը համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։ Այդ քաղաքի հյուսիս֊արևմտյան հատվածում գտնվում է մ․թ․ա 11֊րդ հազարամյակով թվագրվող Թել֊էս Սուլթան հնագույն հուշարձանը։