Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր մենեջմենթի փնտրտուքով՝ թատերական մենեջերների փառատոն

05.31.2021

Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի նախաձեռնությամբ այսօր ավարտին է մոտենում թատերական մենեջերների փառատոնը։ Այս պահին փառատոնում ներկայացվում են վերջին մասնագիտական ելույթները՝ «Մարքեթինգը և հաղորդակցությունը» թեմայով։

Փառատոնի վերջին օրը ունկնդիրներին կներկայացվեն դասախոսություններ հետևյալ թեմաներով․

֊ Ինչպես կառուցել համակարգային հաղորդակցություն, որը կընդգրկի բոլոր հասցեները՝ հանդիսատեսներից մինչև թատրոնի կոլեկտիվ։
֊ Գործընկերային ծրագրերը և հատուկ ծրագրերը որպես նոր լսարան գտնելու մատչելի միջոց։
֊ Թատրոնի և ԶԼՄ֊ների համագործակցությունը։

Փառատոնի ավարտից առաջ վախթանգովյան թատրոնի նախաձեռնած գործնական փառատոնում կկայանա նախագծերի պաշտպանություն, որոնցից լավագույներին կտրվեն մրցանակներ։

«Այս մրցանակով ցանկանում ենք առանձնացնել լավագույն մենեջերներին, առավել արժանիներին։ Հրավիրել ուշադրություն տարածաշրջաններում հատկապես թատերական ընկերություններում նրանց աշխատանքների վրա։ Օժանդակել ոչ միայն բարոյապես, այլև նյութական առումով, որովհետև փողը, այնուամենայնիվ, անձնական հաջողության համարժեքություն է»,֊ նշել է Վախթանգովի թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը։

Բացի այդ, այսօր վախթանգովյան թատրոնում կամփոփեն արդեն 2 ամիս ընթացող լաբորատորիայի արդյունքները, որին մասնակցել են Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններ ներկայացնող 13 թատրոն։ Այս միջոցառման շրջանակներում փորձառու ղեկավարների օգնությամբ մասնակցները բարելավել են իրենց գործունեության համար որակական կողմերը 6 ուղղություններով՝ մարկետինգ, վաճառք, իրավական ասպեկտներ, սոցիալական մեդիա, ֆանդրայզինգ և Tik-Tok։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 631 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ