Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միաձայն քվեարկել են «Դարի նախագծի» իրականացման դեմ

02.21.2024


Միջազգային տիրույթից հնչող բողոքների ճնշման ներքո Եգիպտոսը հրաժարվել է Միքերին փարավոնի (մ.թ.ա. 2532֊մ.թ.ա.֊ 2504 թ․թ․) բուրգի վերականգնման ծրագրից, որը ստացել էր «Դարի նախագիծ» անվանումը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artguide.com»֊ին։

Ըստ մտահղացման, պետք է վերականգնվեր բուրգի հազարամյակ առաջ երկրաշարժից քանդված գրանիտե երեսպատվածքը։ Այդ ժամանակներից մինչև այսօր քարե բլոկները ցաք ու ցրիվ ընկած են բուրգի ստորոտում։

Հնադարյան կառույցի վերանորոգման ծրագրի դեմ առաջին հերթին հանդես են եկել հնագետները և միջազգային հանրությունը։ Եգիպտագետ Մոնիկա Հաննան այդ նախագիծը համարել «համարժեք եգիպտական հնությանը միջամտելուն, և նրա ծագման և պատմության խարխլմանը։

Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը ձևավորել է մի կոմիտե, որի նպատակը բուրգի վերանորոգման նախագծի վերանայումն է։ Այս կոմիտեի անդամները այն եզրակացության են հանգել, որ անհնար է որոշել, թե ի սկզբանե որտեղ է գտնվել այս կամ այն գրանիտե բլոկը։ Բացի այդ, դրանց ամրացման համար

անհրաժեշտ էր լինելու ցեմենտ, որը կփչացներ բուրգը։ Իրենց հաշվետվության մեջ մասնագետները միաձայն քվեարկել են «Դարի նախագծի» իրականացման դեմ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 32 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ