Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մաքսանենգները տարեկան վաճառում են $ 3,4-6,3 մլրդի արվեստի գործ

09.29.2015


Միջազգային քրեական խմբավորումների կողմից մշակույթի ու արվեստի անօրինական վաճառքից առաջացող ընդհանուր եկամուտը տարեկան հավանաբար կարող է հասնել 3,4-6,3 մլրդ դոլարի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Նման հայտարարությամբ է օրերս հանդես եկել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի վարչության տնօրեն Յուրի Ֆեդոտովը:

Ըստ նրա, «վերջին տարիներին աճել է այնպիսի դեպքերի թիվը, երբ ծայրահեղականները կամ ահաբեկիչները մասնակից են եղել մշակութային արժեքների ոչնչացմանը, թալանին և մաքսանենգ առևտրին: Հաճախ նրանք համագործակցում են միջազգային հանցավոր խմբավորումների հետ»:

Ֆեդոտովը ընդգծել է, որ «մշակութային արժեքների մաքսանենգությունը, պարզվել է, որ հանդիսանում է ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրներից մեկը»:

Խոսելով այդ նույն հարցի մասին, Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին ասել է, որ ՄԱԿ-ի այդ կառույցի հետ համատեղ գործարկվող ծրագրի համաձայն իրենք հետապնդում են երեք նպատակ. Առաջին՝ պաշտպանել մշակութային ժառանգությունը, երկրորդ՝ ահաբեկչական խմբավորումներին զրկել հնագույն իրերի ու մշակութային արժեքների մաքսանենգ առևտրի եկամուտներից, երրորդ՝ ապահովել մշակութային ժառանգության մատչելիությունը:

Ըստ Ջենտիլոնիի Իտալիան հանդես է գալիս «միջազգային աշխատանքային խումբ ձևավորելու օգտին, որտեղ ՄԱԿ-ի անդամ երկրները կարող են գործուղել փորձագետների, գիտնականների, հնագետների ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանությանն ուղղված բազմամակարդակ գործողություններ կատարելու պատրաստ զինված ուժերի ստորաբաժանումներ: «Այդ միջոցառումները զգալիորեն կօգնեին ընդարձակելու UNESCO-ի հնարավորությունները մշակութային օբյեկտների պահպանությանը վերաբերող հարցերում»,- ասել է Իտալիայի արտգործնախարարը:

Նույն հիմնախնդրի վերաբերյալ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթողների հարցերով նախարար Նասեր Ջոդան ասել է, որ իր երկիրը Իտալիայի հետ պլանավորում է համագործակցել ճարտարապետական վերականգնման տարածաշրջանային կենտրոն հանդիսացող Հորդանանի Ջարաշ քաղաքում: Նախատեսվում է այդ քաղաքում բացել մի հաստատություն, որը կզբաղվի քանդված կամ վնասված արվեստի գործերը վերականգնող մասնագետներ պատրաստելով: Ջոդան նշել է, որ նման հաստատության անհրաժեշտությունը պայմանավորված է այն բանով, որ վերջին ժամանակներս Իրաքում և Սիրիայում մասնակի կամ ամբողջովին քանդվել են մշակույթի շատ հուշարձաններ:

UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան այս հարցի կապակցությամբ հրավիրել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների ուշադրությունը և կոչ արել, որպեսզի այդ երկրներում լրացուցիչ միջոցառումներ իրականացվեն Սիրիայից դուրս բերված արվեստի ու մշակույթի արժեքների անօրինական վաճառքը հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելացնենք, որ այդ խնդիրները քնարկվել են օրերս Նյու-Յորքի շտաբ բնակարանում կայացած նիստի ժամանակ, որը նաև գործարկեց Իտալիայի, Հորդանանի, Ինտերպոլի, UNESCO-ի և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի վարչության համագործակցության ակտիվացման ծրագիրը:
    Դիտվել է 739 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ