Ծերացող, բայց նախկինի պես շատ մարտական տղաները զրհապատով մտան Կանն05.19.2014
«Անկասելիները» ֆիլմի երրորդ մասի աստղերը Կաննի փառատոն են ժամանել երկու զինվորական ամենագնաց զրահամեքենաներով: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Hollywood reporter»-ին:
Գովազդային միջոցառման շրջանակներում, «Անկասելիները» Կաննի ծովափի երկայնքով հասել են Քրուազեթ ծովափ և կանգ առել «Carlton» հյուրանոցի մոտ: Առաջինը ընթացել է Սիլվեստեր Ստալոնեին, Հարրիսոն Ֆորդին, Մելլ Գիբսոնին, Ջեյսոն Սթեթհեմին և ձյուդոիստ Ռոն Ռոուզին տանող զրահապատը: Իսկ երկրորդ մեքենայի վրա եղել են Առնոլդ Շվարցենեգերը, Անտոնիո Բանդերասը և մյուս դերասանները:
Իրենց երթուղին անցնելիս դերասանները հասցրել են նաև դիրք բռնել լուսանկարիչների առջև, ողջունել իրենց երկրպագուներին:
Հասնելով հյուրանոցի մոտ, «Անկասելիները» ամբողջ հասակով կանգնել են զրահապատերի վրա, ձեռքերը դրել միմյանց ուսերի և ևս մեկ անգամ լուսանկարվել: Դրանից հետո նրանք գնացել են մամլո ասուլիսի:
ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ գովազդային այս միջոցառման համար զրահապատ մեքենաները «Անկասելիները» ստացել էին Մեծ Բրիտանիայից:
«Անկասելիները» 80-90-ականների ամերիկյան մարտաֆիլմերի շարք է, որտեղ նկարահանվել են այդ ժանրի լավագույն դերասանները:
Գաղափրի հեղինակը, առաջին ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերակատարներից մեկը Սիլվեստեր Ստալոնեն է: Բոլոր մասերում ֆիլմի գաղափարը շատ պարզ է. գլխավոր հերոսն իր շուրջն է համախմբում արդեն ծերացող, բայց նախկինի պես շատ մարտական տղաներին, որպեսզի հերթական անգամ փրկեն աշխարհը: