Վլադիմիր Ժիրինովսկին կդառնա կինոհերոս02.05.2024
Ռուսաստանում Նախապատրաստվում են կենսագրական գեղարվեստական ֆիլմ նկարահանել Վլադիմիր Ժիրինովսկու մասին։
Հիշեցնենք, որ Ժիրինովսկին Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության հիմնադիրն ու մինչև մահ անփոխարինելի առաջնորդն էր։ Նա այդ երկրի այն քիչ քաղաքական գործիչներից մեկն էր, որը օրենսդիր մարմնի պատգամավոր է ընտրվել 8 անգամ։
Ըստ «ria.ru»․֊ի ապագա կինոնկարի հավանական ռեժիսոր Ալեքսանդր Բարանովը տեղեկացրել է, որ իրենք տակավին նոր են սկսում աշխատանքները։ Այժմ պատրաստում են սցենարը, ընտրում են կինոնկարի արտադրության համար գործընկերներին։
Ժիրինովսկին մահացել է 2022թ․֊ի ապրիլի 6֊ին, 75 տարեկան հասակում։