Կաննի փառատոնը նշել է կինեմատոգրաֆիայի 120 ամյակըՆախօրեին՝ մայիսի 17-ին Կաննի փառատոնում նշել են կինեմատոգրաֆիայի 120-ամյակը:
Կաննի փառատոնի գլխավոր բեմահարթակը համարվող «Լյումեր» թատրոնում կայացավ Լյումեր եղբայրների կողմից 1895-1905 թվականներին նկարահանված և ժամանակակից տեխնոլոգիաներով վերականգնված ֆիլմերի ցուցադրություն: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվում էին առաջին անգամ: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Կինեմատոգրաֆիայի ծննդյան պաշտոնական տարին համարվում է1895 թ.-ն: Այդ թվականի դեկտեմբերին «Գրանդ կաֆե» սրահում կայացավ առաջին հանրային վճարովի կինոցուցադրությունը:
Կաննի այս տարվա փառատոնի համար ֆրանսիական Սինեմատիկան վերականգնել և ցուցադրության էր նախապատրաստել Լյումեր եղբայրների նկարահանածներից տասնյակ տեսարաններ: Այդ հավաքածոյի մեջ էին մտել «Բանվորները դուրս են գալիս Լյումեր եղբայրների ֆաբրիկայից», «Նորամանուկի նախաճաշը», «Կարմիր ձկների որս», տեսարանները, «Ջրված ջրվորը», սկետչը, ինչպես նաև Լյումեր եղբայրնեի կողմից նկարահանված և մինչ այժմ անհայտ սյուժեներ: Առաջին անգամ ցուցադրվել են եղբայրների կողմից ճանապարհորդությունների ընթացքում կատարված նկարահանումների:
Կինեմատոգրաֆիայի 120-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը և վերականգնված ժապավենների ցուցադրությանը հրավիրվել էին համաշխարհային ճանաչում ունեցող ժամանակակից ռեժիսոր եղբայրներ Պաոլո և Վիտորիո Տավիանիները, Ջոել և Իթան Քոելները, Ժան-Պիեռ և Լյուք Դարդենները:
Կաննի 68-րդ միջազգային կինոփառատոնը, որ ընթանում է այս օրերին, իր հիմնական մրցութային ծրագրում ընդգրկել է 19 ֆիլմ և ճիշտ այդքան ֆիլմեր էլ ընդգրկված են այդ միջոցառման երկրորդ ծրագրում, որը ունի «Հատուկ հայացք» անվանումը:
Հիշեցնենք, որ փառատոնի արդյունքների հիման վրա շնորհվում է «Ոսկե արմավենու ճյուղ» (գլխավոր մրցանակ), ժյուրիի Մեծ մրցանակ, ինչպես նաև մրցանակներ նախատեսված դերասանների, ռեժիսորների և սցենարիստների համար: Բացի այդ «Ոսկե արմավենու ճյուղ» է նախատեսված կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի համար և «Ոսկե խցիկ» հաջողված դեբյուտի համար:
Կաննի փառատոնի գլխավոր բեմահարթակը համարվող «Լյումեր» թատրոնում կայացավ Լյումեր եղբայրների կողմից 1895-1905 թվականներին նկարահանված և ժամանակակից տեխնոլոգիաներով վերականգնված ֆիլմերի ցուցադրություն: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվում էին առաջին անգամ: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը: Կինեմատոգրաֆիայի ծննդյան պաշտոնական տարին համարվում է1895 թ.-ն: Այդ թվականի դեկտեմբերին «Գրանդ կաֆե» սրահում կայացավ առաջին հանրային վճարովի կինոցուցադրությունը: Կաննի այս տարվա փառատոնի համար ֆրանսիական Սինեմատիկան վերականգնել և ցուցադրության էր նախապատրաստել Լյումեր եղբայրների նկարահանածներից տասնյակ տեսարաններ: Այդ հավաքածոյի մեջ էին մտել «Բանվորները դուրս են գալիս Լյումեր եղբայրների ֆաբրիկայից», «Նորամանուկի նախաճաշը», «Կարմիր ձկների որս», տեսարանները, «Ջրված ջրվորը», սկետչը, ինչպես նաև Լյումեր եղբայրնեի կողմից նկարահանված և մինչ այժմ անհայտ սյուժեներ: Առաջին անգամ ցուցադրվել են եղբայրների կողմից ճանապարհորդությունների ընթացքում կատարված նկարահանումների: