Թույլատրվել է անօդաչու թռչող սարքերն օգտագործել ֆիլմեր նկարահանելու համար09.26.2014
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիայի վարչությունը ֆիլմեր և ծրագրեր արտադրող ամերիկյան ընկերություններին առաջին անգամ թույլատրել է իրենց աշխատանքների ընթացքում օգտագործել անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Էնթոնի Ֆոքսի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Դժվարամատչելի տեղերում անօդաչու թռչող սարքեր օգտագործելու իրավունք են ստացել համեմատաբար փոքր, վեց ոչ մեծ ընկերություններ, որոնք մասնագիտանում են աէրոնկարահանումների մեջ և համագործակցում են ամերիկյան առաջատար հեռուստա- և կինոստուդիաների հետ:
ԱՄՆ-ի կինոարտադրության ասոցիացիայի նախագահ Քրիս Դոդդը վստահություն է հայտնել, որ դրա արդյունքում կշահի ոչ միայն կինոարդյունաբերությունը, այլև հանդիսատեսը: Նա հիշեցրել է, որ նախկինում հոլլիվուդյան ֆիլմերի որոշ դրվագներ, այդ թվում նաև Ջեյմս Բոնդի մասին ««Սքայֆոլլ» կորդինատներ»-ը նկարահանելու համար, ստիպված էին մեկնել արտասահման, քանի որ անօդաչու սարքերի կիրառումը ԱՄՆ-ում արգելված էր: «Այժմ այդպիսի բիզնեսը կարող է վերադառնալ Միացյալ Նահանգների տարածք».- ընդգծել է Դոդդը:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիայի վարչությունից այդպիսի գործունեություն իրականացնելու իրավունք ստացած 6 ընկերությունները պարտավորվել են անօդաչու սարքեր կիրառելիս ենթարկվել որոշակի պայմանների: Օրինակ, այն մասնագետները, ովքեր պետք է ղեկավարեն այդ սարքերը, պետք է ունենան ինքնաթիռի օդաչուի մասնավոր թույլտվություն, աշխատանքի ժամանակ երբեք անօդաչու սարքը տեսադաշտից հեռու չպետք է թողնեն, այն չպետք է օգտագործեն գիշերը և յուրաքանչյուր թռիչքից առաջ իրականացնեն սարքի տեխնիկական ստուգում:
Ինչպես տեղեկացրել են ԱՄՆ Դաշնային ավիացիայի վարչությունից, այժմ քննարկման ընթացքում են գտնվում այդ ծրագրին միանալ ցանկացող ևս 40 ընկերությունների դիմումներ:
Ավելի վաղ, վարչությունը սեփական խողովակաշարերի, արտադրական և այլ ենթակառուցվածքների անխափան գործունեությունը վերահսկելու նպատակով, անօդաչու սարքեր կիրառելու լիցեզիա էր տրամադրել նավթի և գազի խոշորագույն կորպորացիաներին:
Ավելացնենք, որ անօդաչու սարքերով ոչ մեծ ծավալի բեռներն արագ տեղափոխելու հնարավորությունն այսօր դարձել է նաև ԱՄՆ-ի փոստային և առևտրային ընկերությունների օրակարգային քննարկման թեմաներից մեկը: