Ֆիլմերը կցուցադրվեն վերջին անգամ և կոչնչացվեն բոլորի աչքի առաջ06.23.2014
Այսօր՝ Հունիսի 23-ին, Մոսկվայի միջազգային կինոփառատոնի 15-րդ մեդիաֆորումի շրջանակներում Մոսկվայի պատմության թանգարանում կկայանա «Կինոխարակիրի» ինտերակտիվ շոուն: Այդ միջոցառումը մշակվել է Անհատական ռեժիսուրայի արվեստանոցի մասնակիցների կողմից և նրա էպիկենտրոնում կհայտնվեն զոհաբերության համար ընտրված կինեմատոգրաֆիական գործերը: Էկրանը շերտավորվում է, ֆիլմերը արտահոսում են՝ վերածվելով կենդանի թատերական գործողության և ոչնչացվում են:
Ծրագրում կցուցադրվի դրամա՝ գլխավոր դերում Վալերի Գայ Գերմանիկի մասնակցությամբ, փիլիսոփայական ակնարկներով կինոզվարճանք՝ մոսկվացի հիպսերների (պայմանականություններն արհամարող մարդկանց) մասին, ֆիլմ այն մասին, թե որքան ցուրտ կարող է լինել ամառը, Դեկամերոնի ազատ էկրանավորում, հոգեդարձության սեանս-ֆիլմ և այլն:
Ռեժիսորները հանդիսատեսների, փիլիսոփաների, կինոգետերի և արվեստաբանների առաջ կհայտնվեն իրենց մանիֆեստներով: Դրանք կլինեն նրանց պատասխանները 2014թ.- գարնանը Մանեժի կենտրոնական ցուցադահլիճում Փիթեր Գրինուեյի և Սասկիե Բոդդակիի «Ռուսական ավանգարդի ոսկեդարը» ցուցահանդեսին: Այդ ժամանակ «Ռուսական ավանգարդի ոսկեդարը» ցուցահանդեսի կազմակերպիչները հայտարարեցին կինոյի վերջնական մահվան մասին: Երիտասարդ ռեժիսորները պատրաստ են վարպետների այդ մարտահրավերն ընդունել ճապոնացի սամուրայների պես, և, միաժամանակ, լսել քննադատություն իրենց հասցեին:
Ծրագրում ընդգրկված ֆիլմերը կցուցադրվեն վերջին անգամ, որից հետո դրանք հանրության աչքի առաջ կոչնչացվեն: Բացի այդ, հանդիսատեսները կդառնան այդ գիշեր նկարահանվող ֆիլմի հերոսներ: