Վիլյամսը երկու ամուսնալուծություններից հետո ուներ ֆինանսական դժվարություններ08.12.2014
Մահին նախորդող վերջին մի քանի օրերի Ռոբին Վիլյամսը ոչ մեկի հետ չէր ցանկանում հաղորդակցվել և տառապում էր հոգեկան ընկճախտից: Այդ մասին « The Sun» թերթի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:
Դերասանին վերջին անգամ տեսել են կիրակի երեկոյան 22:00-ի սահմաններում: Նա վերջերս էր դուրս եկել վերականգնողական կենտրոնից, որտեղ հերթական անգամ բուժվում էր հոգեկան ընկճախտից, որը նրա մոտ որպես հետևանք մնացել էր 1980-ականներին թմրանյութերի ու ալկոհոլի չարաշահումից:
«Նա մեկուսանում էր և շատ քչերը կարող էին նրան մոտենալ... Նա վերականգնողական կենտրոնից հետո փակվեց տանը»,- տեղեկացնում է « The Sun»-ը:
Վիլյամսը երկու ամուսնալուծություններից հետո ուներ ֆինանսական դժվարություններ: Մահից քիչ առաջ իր կուտակված պարտքերը մարելու համար նա փորձել է վաճառել Կալիֆորնիայում գտնվող իր առանձնատունը, որի արժեքը կազմում է 20 մլն դոլար: Այդ նույն նպատակով նա համաձայնել էր մասնակցել «Գժերը» հեռուստատեսայի սիթքոմին (իրավիճակային կատակերգությանը), որը սակայն ձախողվեց և փակվեց մեկ սեզոն հետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում 63 տարեկան հասակում մահացել է ամերիկյան կինոյի աստղ Ռոբին Վիլյամսը: Դերասանի մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի օրը կեսօրին մոտ՝ Կալիֆորնիայի նահանգի Թիբուրոն քաղաքում գտնվող նրա տանը: Հիմնավոր կասկածներ կան, որ դերասանն ինքնասպանություն է գործել: