Վերադարձրել են «Մաթիլդան» գովազդելու փողերը10.13.2017
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ռուսական հեռուստատեսության երեք առաջատար ալիք՝ «Առաջին ալիքը», «Ռոսսիա 1»-ը և «ՆՏՎ»-ն «Կարոպրակատ» պատվիրատու կազմակերպությանն են վերադարձրել պետերբուրգցի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմի գովազդման համար արդեն մուծված գումարները: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
-Իմ հարցումներին, թե ինչու են այպես վարվել, մենք այդպես էլ պատասխան չստացանք: Ստացվում է, որ ինչ-որ ուժերի կողմից մասնակի հաղթանակ կա: Ստացվում է, որ մարդկանց վախեցրել են այն աստիճան, որ չի կարելի հեռուստատեսությամբ ցուցադրել գովազդ, չի կարելի մեր մասին հիշատակել,- մեջբերում են ռուսական ԶԼՄ-ները Ալեքսեյ Ուչիտելի խոսքերը:
«Մաթիլդա» ֆիլմի պրեմիերան պետք է կայանա հոկտեմբերի 23-ին Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում: Մոսկվայում այն կկայանա հոկտեմբերի 24-ին: Իսկ ռուսական վարձույթում այն կհայտնվի հոկտեմբերի 26-ին:
Ռուսական հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացրած «Մաթիլդա» ֆիլմում Ուչիտելը ներկայացնում է դեռ գահ չբարձած ապագա Նիկոլայ 2-րդի և պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրավեպը: Այսպիսի ֆիլմի գոյությունը մերժում են ռուսական հասարակության որոշակի խավեր, ում համար Նիկոլայ 2-րդ ցարը համարվում է սրբադասված և անձեռնմխելի:
Այս թեմայով այլ հղումներ-1