Աննա Կարենինայի ողբերգական մահից 30 տարի անց04.17.2017
Այսօր՝ ապրիլի 17-ին, երեկոյան, մոսկովյան «Ռոսսիա -1» հեռուստաալիքով կմեկնարկի ռուսասատանաբնակ հայտնի հայ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի նկարահանած «Աննա Կարենիա» հեռուստատեսային 8 սերիանոց ֆիլմի ցուցադրությունը՝ ըստ Լև Տոլստոյի համանուն վեպի:
Բացի հանրահայտ վեպից ռեժիսորը ֆիլմում որպես գրական հենք օգտվել է նաև Վ. Վերեսաևայի «Ճապոնական պատերազմում» հրապարակախոսական պատմվածքից և «Ճապոնական պատերազմի մասին» շարքից:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Աննա Կարենինայի ողբերգական մահից 30 տարի անց, ռուս-ճապոնական պատերազմի տարիներին: Ալեքսեյ Վրոնսկին իրենց հարաբերությունների մասին պատմում է Կարենինայի արդեն հասուն դարձած որդուն՝ Սերգեյ Կարենինին:
Դերերը կատարում են Ելիզավետա Բոյարսկայան, Մաքսիմ Մատվեևը, Վիտալի Կիշչենկոն և ուրիշներ:
Կարեն Շահնազարովը այժմ պատրաստում է նաև այս հեռուստասերիալի լիամետրաժ տարբերակը: