Ըստ Ժիրինովսկու, գերմանական գլխավոր շտաբում ծխում էր միայն Շտիրլիցը01.14.2014
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ Պետական դումայի պատգամավորներին առաջարկել է անդրադառնալ հայրենական կինոնկարներում ծխելու և ալկոհոլային խմիչքներ խմելու տեսարանների ցուցադրումն արգելելու հարցին: Այդ նույն հարցի շրջանակներում նա առաջարկե է արգելել նաև «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» կատակերգական ֆիլմը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Պայքար ալկոհոլի և ծխախոտ ծխելու դեմ… Բոլոր ֆիլմերում բոլորը ծխում են, բոլորը՝ խմում: Հատկապես Նոր տարվա շրջանում: Պետք ցուցադրումը դադարեցնել… Դե, այդ ի՞նչ է «Ճակատագրի հեգնանքը… » Որտե՞ղ եք տեսել, որ հարբեն ու թռչեն այլ քաղաք: Այդ զառանցանքը հորինել են բոլորը, չեն կարողանում բնակարանը գտնել, նույն տունը, նույն հարդարանքը, նույն բանալին… Իսկ հոտերը նույնպե՞ս այնտեղ նույնն են: Դա, ախր հաշվարկվել է ապուշի համար: Պետք է հանել այդ ֆիլմը՝«Ճակատագրի հեգնանքը… »»,-ասել է Ժիրինովսկին:
Նա նշել է, որ նոր ֆիլմերում կրկին կցուցադրվեն հարբած մարդիկ. «Ձմեռ պապիկները՝ հարբած,, Ձյունանուշերը՝ հարբած, ոստիկանությունը՝ հարբած, վարորդները՝ հարբած: Իսկ հետո զարմանում ենք մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար»:
Նա դժգոհել է նաև այն հանգամանքից, որ հիմա բոլոր կինոներում բոլորը ծխում են: Նրա խոսքերով նախկին ֆիլմերում մեկ կամ երկու հերոս էին ծխում:
«Շտիրլից: Ողջ գերմանական գլխավոր շտաբը չի ծխում, ծխում է միայն նա՝ Շտիրլիցը: Ահա և քեզ ռուսական լրտես: Պետք չէ ոչինչ փնտրել, որովհետև բոլոր գերմանացիները չէին ծխում, իսկ նա միայն, քայլում է ու ծխում»,-ասել է Ժիրինովսկին: