Հանուն թերներկայացված թատերական քննադատների և լրագրողների․․․ 11.04.2022
«Ամերիկյան թատերական քննադատների ասոցիացիայի» (ATCA֊ի) կողմից սահմանված Էդվարդ Մեդինայի անվան առաջին մրցանակը, որը շնորհվելու է այս ամիս, կստանա արթ֊լրագրող, թատերական քննադատ և «3Views on Theater» («Ազատ կարծիքներ թատրոնի մասին») հանդեսի համահիմնադիր Բրիտանի Սամուելը։ Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «tagkur.am»֊ը՝ հղում անելով «americantheatre.org»֊ին։
Էդվարդ Մեդինայի անվան մրցանակը հիմնվել է որպես Միացյալ Նահանգների թերներկայացված թատերական քննադատներին և լրագրողների նկատմամբ հարգանքի նշան, որոնք գրում են թատրոնի և տարբեր մշակույթներ կրող մարդկանց մեջ լուսավորչական գործունեության ոլորտում նրա դերի, մասին։
Մրցանակը նաև նպատակ ունի հասարակության մեջ ավելացնել գրողներից և քննադատներից կազմված և անբավարար ներկայացված խմբերին և մշակուլթի մասին քննադատական նյութեր կարդացողների թիվը։
«Բրիտանին Նյու Յորքում ապրող դինամիկ գրող է, որն իր շուրջ ն է ով հավաքել տարածաշրջանային և ազգային հեղինակների տպավորիչ կազմ», - ասվում է ATCA-ի նախագահ Դեյվիդ Ջոն Չավեսի հայտարարության մեջ: Ըստ Չավեսի Սամուելը իր քննադատական աշխատանքներում ընդգրկել է բազմաթիվ թեմաներ՝ ամերիկյան թատերական շարժման միտումներից մինչև «ժողովրդական մշակույթի փորձաքարեր»:
Որպես Էդվարդ Մեդինայի անվան առաջին մրցանակի հաղթող Բրիտանի Սամուելը ընտրվել է ամերկյան թատերական լրագրության և քննադատության հայտնի այնպիսի պրոֆեսիոնալների քվեարկության արդյունքում, ինչպիսիք են Վեյ Հուան Չեն, Միրլու Քրիսթը, Ջայլս Քինգը, Լինդե Ռոսարիոն, Յուրա Սափին, Ռասսելլ Ջ․ Ջոնեսը և Ջեյ Վուդսը։
Բրիտանի Սամուելը կարիբյան ամերիկացի արթ֊լրագրող է; Նրամ աշխատանքները հրապարակվում են ոչ միայն իր և գործընկերող հիմնադրած «3Views on Theater» հանդեսում, այլև «American Theatre»-ում, «Broadway News»-ում, «Glamour»-ում, «Observer»-ում, «Zora»-ում և մի շարք այլ լրատվամիջոցներում:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: