Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոններում ընթանում են մոդեռնիզացման գործընթացներ

07.19.2021


Մերձմոսկվայում թատերական գործունեություն ծավալելու առնչությամբ ուժի մեջ է մտել նոր օրենք, որը նպատակ ունի սատարել այս մշակութային ոլորտի զարգացումը։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru/»֊ն։

«Թատրոնների գործունեությունը մշտապես փոխվում է, հայտնվում են այնպիսի ներկայացումներ, որոնցում օգտագործվում են տեսագրություն, ինտերակտիվ կապի միջոցներ։ Սա արդեն այն դասական տեսակը չէ, որը եղել է նախկինում։ Օրենքն անհրաժեշտ է, որպեսզի ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի աշխատանքը կազմակերպվի բնականոն միջավայրում, լինեն պետական աջակցության պայմաններ»,֊ նոր օրենքի նախագիծն ընդունելիս շեշտվել Ռուսաստանի խորհրդարանում։

Մոսկվայի Պուշկինի անվան երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Ուրիցկին նշել է, որ կարևոր է ճանաչել նաև ոչ պետական թատրոնները, որոնք արդեն կստանան պետական ֆինանսավորում։

«Մենք շրջաններում շատ ենք հանդես գալիս և մարզային թատերական ռեեստրի ստեղծումը շատ կարևոր կետ է հյուրախաղային գործունեությունը պրոֆեսիոնալացնելու համար»,֊ նշել է Ուրիցկին։

Մերձմոսկվայի թատրոններում ընթանում են մոդեռնիզացման գործընթացներ։ Այստեղ այսօր մշակույթի նախարարության համաձայնությամբ ընթացք են ստանում «Թատրոնը երեխաներին», «Փոքր քաղաքների թատրոնները» նախագծերը։ Բացի այդ, Մոսկվայի մարզի թատրոններում այս տարի կկայանան 26 նոր բեմադրությունների պրեմիերաներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 510 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ