Մշակութային միջավայրը փորձում են բարելավել վիրտուալ համերգասրահներով04.03.2019
Ռուսաստանի Սարատովի մարզի տարբեր տարածաշրջաններում նախապատրաստվում են ստեղծել վիրտուալ համերգային դահլիճներ, որտեղ գավառներում ապրողները կկարողանան դիտել մայրաքաղաքային դահլիճներում տեղի ունեցող համերգները: Այդ մասին Սարատովի մարզային իշխանության մշակութային գերատեսչության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»ին:
Ազգային նախագծի շրջանակներում պլանավորվում է 2019թ.-ին կառուցել այդպիսի 6 համերգասրահներ:
Դահլիճում տեղադրված ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս օն-լայն ռեժիմով հեռարձակմամբ հանդիսատեսների մեջ ձևավորելու իրական համերգին ներկա լինելու զգացողություն՝ թե ձայնի և թե տեսաշարի առումով:
Այդ ծրագրի իրագործման համար դաշնային բյուջեն տրամադրել է 24 մլն ռուբլի:
Ռուսաստանի «Մշակույթ» ազգային ծրագիրը մշակվել է նախագահ Պուտին հրամանագրի համաձայն, որը այդ երկրի ռազմավարական զարգացումները նախատեսում է երեք ուղղություններով. 1. «Մշակութային միջավայր», 2. «Ստեղծագործող մարդիկ», 3. «Թվային մշակույթ»:
Ընդհանուր առմամբ երկրի բյուջեից 2019-2024թթ.-երին այս ծրագրին պետք է հատկացվի 113,5 մլրդ ռուբլի: Ընդ որում, նախատեսված գումարի մեծ մասը, 84 մլրդը, պետք է հատկացվի «Մշակութային միջավայր» նախագծին: