Վարչական մարմինը հայց է ներկայացրել ընդդեմ նկարիչների միության06.12.2018
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի նկարիչների միությունը լուծարելու և այդ կազմակերպությունը պետական ընդհանուր ռեեստրից դուրս բերելու պահանջով Պետերբուրգի Օկտյաբրսկի շրջանային դատարանին վարչական հայցադիմում է ներկայացրել այդ երկրի արդարադատության նախարարությունը: Այդ մասին «interfaxտ-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ինչպես տեղեկացրել է Սանկտ-Պետերբուրգի դատարանների միացյալ մամլո ծառայությունը, վարչական մարմին հանդիսացող հայցվորը պնդում է, որ հասարակական կազմակերպության գործունեությունը ստուգելիս հայտնաբերվել են մեծաքանակ կոպիտ խախտումներ:
Դրանցից է, օրինակ մեկ սուբյեկտի տարածքից դուրս ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացումը, որը չի ծառայել այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է կազմակերպությունը, օրինակ, վարձով գույքի տրամադրումը (անշարժ գույքի օբյեկտների) և վարձավճարի ստացումը:
Խախտում է դիտարկվում նաև առանց Պետերբուրգի գույքային հարաբերությունների կոմիտեի թույլտվության պետական ունեցվածք հանդիսացող օբյեկտների ենթավարձակալական հիմունքներով տրամադրումը այն կազմակերպություններին, որոնք նպատակ են հետապնդել դրանց օգտագործմամբ ստանալ դրամական միջոցներ:
Հաղորդվում է, որ հայցը դեռ վարույթ չի ընդունվել: