Մեկնարկել է երաժշտական, ռազմական և մարզական «Ներխուժում» փառատոնը07.05.2014
Ռուսաստանի Տվերի մարզում հուլիսի 4-ին մեկնարկել է «Ներխուժում» խորագիրն ունեցող ամենամեծ բացօթյա ռոք փառատոնը: Այն կշարունակվի մինչև հուլիսի 6-ը: Այդ մասին «INTERFAX.RU»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Փառատոնի ընթացքում ելույթ կունենան ռուսական, ուկրաինական և բելոռուսական մոտ 100 երաժտական խմբեր, որոնց թվում նաև այնպեիսի հայտնի կոլեկտիվներ, ինչպիսիք են՝ «Մաշինա վրեմենի»-ն, «ԴԴՏ»-ն, «Լյապիս Տրուբեցկոյ»-ը և այլն:
Սպասվում է, որ միջոցառմանն, ընդհանուր առմամբ, կմասնակցի 150 հազար հանդիսական:
Փառատոնի տարածքում կգործի փրկարարների շուրջօրյա ճամբարը, որը կարձագանքի բոլոր տեսակի արտակարգ դեպքերին:
Նշենք, որ բացի երաժշտական ծրագրից 2014թ.-ի «Ներխուժման» ժամանակ կկազմակերպվեն նաև սպորտային միջոցառումներ, կանցկացվեն վարպետաց դասեր՝ նվիրված վայրի բնության մեջ գոյատևելու խնդիրներին, կանցկացվի ռազմական տեխնիկայի ցուցահանդես և «Ռուսական բազեներ» թռիչքային խմբի ցուցադրական ելույթներ «Սու-27» և ՄիԳ-29 ինքնաթիռներով և այլն: