Անդրեյ Զվյագինցևը իր նոր ֆիլմի պրոդյուսերներին գտավ արևմուտքում12.07.2023
2019թ․֊ից ի վեր օլիգարխի մասին իր նոր նախագիծը հայրենիքում կյանքի կոչելու բոլոր փորձերում անհաջողություն կրելուց հետո, ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը համախոհներ է գտել՝ ի դեմս ամերիկացի և ֆրանսիացի պրոդյուսերների։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Ռեժիսորի նոր ֆիլմը ստացել է «Յուպիտեր» աշխատանքային վերնագիրը։ Այժմ ընթանում են նկարահանման նախապատրաստական աշխատանքները։ Նախատեսվում է, որ ֆիլմի համար բնօրինակ լեզուն կլինի ռուսերենը։ Նկարահանումները կմեկնարկեն 2024թ․֊ի ապրիլին և կընթանան Ֆրանսիայում և Իսպանիայում»։
Սյուժեի հիմքում ընկած է մտածացին ռուս օլիգարխի կյանքը։ Նա բախվում է «դաժան իրականության հետ և ստիպված հատուցում իր ընտանիքի ապագայով»։
Սոցիալական ցանցում Զվյագինցևը գրել է, որ ֆիլմի Ռուսաստանում չիրականացրած նախկին նախագիծը ամբողջությամբ վերաշարադրել է։ «Դա նոր տեքստ է»,֊ նշել է նա և խոստովանել, որ իր մեջ ակամա տեղի է ունեցել «ինչ֊որ մետաֆիզիկական «update», որի արդյունքում վերաբեռնվել են և ընկալունակությունը, և սեփական կյանքի ու արտաքին աշխարհի նկատմամբ հայացքը»։ Նա եզրակացրել է, որ ակնհայտ է և որոշակի՝ ինքը գտնվում է կյանքի նոր փուլում։ Ռեժիսորը կարծում է, որ այս փոփոխություններն իր մեջ կատարվել են ոչ միայն ժամանակի ոգու կամ «պատմության տեկտոնական փոփոխություններով», այլ նաև իր անձնական կյանքում տեղի ունեցածով։
Անդրեյ Զվյագինցևը Միջազգային մի շարք հեղինակավոր կինոմրցանակների դափնեկիր է։ 2019թ․֊ին նրա նկարահանած «Ելենա» կինոնկարը Ռուսաստանում արտադրված միակ ֆիլմն էր, որն ընդգրկվեց 21֊րդ դարի երկրորդ տասնամյակի լավագույն 50 ֆիլմերի ցանկում՝ ըստ «Rolling Stone» հանդեսի վարկածի։