Կյանքից հեռացել է լեգենդար ջազմեն Էլ Ջերրոն02.13.2017
76 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի լեգենդար ջազմեն Էլ Ջերրոն: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Երաժիշտը մեկ շաբաթ առաջ, դուրս հոսպիտալացվել էր և բուժհաստատությունում հայտարարել էր, որ անցնում է թոշակի: Սակայն կիրակի օրը նա վախճանվել է:
Ջերրոն «Գրեմմի» մրցանակի յոթակի դափնեկիր է: Երգել սկսել է 4 տարեկանից՝ իր եղբայրների հետ ձևավորած փոքրիկ համույթում հանդես գալով որպես մենակատար:
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Ջերրոն թողարկել է 20 ալբոմ:
«We Got By » վերնագրով նրա դեբյուտային ձայնապնակը թողարկվել է 1975 թին, իսկ 2001թ.-ին Հոլլիվուդի «Փառքի արահետում» բացվել է նրա անվանական աստղը: