«Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանումները վերսկսվել են08.30.2014
Ամերիկյան «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանումները բրիտանական «Pinewood Studios» ընկերությունում, մի քանի շաբաթ հարկադիր ընդմիջելուց հետո, վերսկսվել են: Այդ մասին մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Հիշեցնենք, որ այս ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ.-ի դեկտեմբերին և, չնայած, ժամանակի անտեղի վատնումը չի մտնում նկարահանողների ծրագրերի մեջ, բայց երկարատև ընմիջման «մեղավորը» հոլլիվուդյան հայտնի աստղ, 71-ամյա Հարիսոն Ֆորդն է, ով նկարահանման ժամանակ դարձել արտադրական դժբախտ պատահարի զոհ. Նրա վրա էր ընկել «Հազարամյա բազե» բուտավորական տիեզերանավի ծանր դուռը և ջարդել ոտնաթաթը:
Այսօր արդեն ամեն ինչ ետևում է մնացել: Հարիսոն Ֆորդը կրկին շարք է վերադարձել:
«Աստղային պատերազմներ»-ի մասին նկարահանվող 7-րդ ֆիլմի սյուժեն պահվում է գաղտնիության քողի տակ, թեև նրա առանձին դրվագներ արդեն շրջում են համացանցում: Հայտնի է, որ Հարիսոն Ֆորդի մարմնավորած հերոսը՝ Խան Սոլոն կրում է նոր զրահներ և կայսերական գրոհայինների սաղավարտ: Հայտնվում է նաև այն մասին, որ 7-րդ ֆիլմի դեկորացիաները ոչ թե վիրտուալ են, այլ իրական: Փոփոխվել են նաև էֆեկտների տեխնալոգիաները: Դրանք այս ֆիլմում կարվեն ոչ թե համակարգիչների միջոցով, այլ կլինեն մեխանիկական բնույթի: