Մահացել է ռեժիսոր Ֆրանկո Ձեֆերելլին06.15.2019
Կյանքի 97-րդ տարում մահացել է իտալացի նշանավոր ռեժիսոր Ֆրանկո Ձեֆերելլին: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ձեֆերելլին մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ իր տանը:
Նա միատեսակ հաջողությամբ հանդես է եկել թե որպես թատերական, թե օպերային և թե որպես կինոյի բեմադրիչ: Գրել է սցենարներ: Կինոյի համար հարմարեցրել և նկարահանել է Շեքսպիրի մի շարք հայտնի ստեղծագործություններ:
Ձեֆերելլին իր կատարած բարձրարժեք ստեղծագործությունների համար երկու անգամ ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիա «Օսկար» մրցանակի, դարձել է բրիտանական BAFTA մրցանակի դափնեկիր, Բացի այդ երկու անգամ դարձել է «Էմմիի» մրցանակակիր:
Ձեֆերելին գործունեություն է ծավալել նաև քաղաքական ոլորտում և 1994-2001թթ.-երին եղել է Իտալիայի սենատի պատգամավոր: