«Գրադսկի հոլլ» թատրոնը փորձում են խլել Գրադսկու ընտանիքից 12.01.2021
Օրերս կյանքից հեռացած ռուսաստանցի կոմպոզիտոր և երգիչ Ալեքսանդր Գրադսկու որդին՝ Դանիիլը, ակնարկել է, որ փորձում են իրենց ընտանիքից խլել հոր հիմնած «Գրադսկի հոլլ» թատրոնը։ Այդ մասին «lenta.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Գրադսկու որդին հայտարարել է, որ առայժմ ոչինչ չի կարող ասել այդ հաստատության ճակատագրի մասին, սակայն «ամենայն հավանականությամբ, արդեն ընդունվել է ինչ֊որ որոշում»։ Նա իր կասկածն է հայտնել թատրոնի ստեղծագործական խումբը և նրա ոգին պահպանելու կապակցությամբ։
«Մեր երկրում կա այսպիսի միտում․ մենք շատ ենք սիրում ստանալ։ Իսկ ահա Ալեքսանդր Բորիսովիչը նաև շատ էր սիրում տալ։ Նա միշտ ասում էր․ «․․․ տուր շատ, և դու տասնապատիկ առավել շատ կստանաս»,֊ նշել է կրտսեր Գրադսկին և ընդգծել, որ իր հայրը ապրում էր այս թատրոնով։
Դանիիլ Գրադսլին նաև ընդգծել է, որ «Գրադսկի հոլլ» թատրոնը պատկանում է քաղաքին, սակայն իր հայրն այս նախագծում շատ փող է ներդրել։ «Յուրաքանչյուր միկրոֆոնը կոմպոզիտորը գնել է սեփական փողով․,֊ ասել է Գրադսկի կրտսերը։
Ալեքսանդր Գրադսկին ռուս ժամանակակից երգահան է և արտիստ; Նա ավելի քան 40 ձայնապնակ է թողարկել, գրել է երաժշտություն մի քանի տասնյակ կինոնկարների համար, որոնց երգերի մի մասը կատարել է անձամբ։
Նա կյանքից հեռացել է նոյեմբերի 28֊ին՝ կորոնավիրուսից հետո առողջության թուլացման հետևանքով առաջացած ուղեղի կաթվածից։
Այս թեմայով այլ հղումներ-1