Հայտնի է դարձել, որ կնկարահանվի «Բարբի» ֆիլմի սիկվելը08.15.2023
Բրիտանական «The Sun» պարբերականին հայտնի է դարձել, որ ընթացիկ ամռանը համաշխարհային կինոշուկայում մեծ հաջողություններ արձանագրած հոլլիվուդյան «Բարբի» ֆիլմը կունենա շարունակություն։ Թերթը նշել է, որ ֆիլմի պրոդյուսերները արդեն սկսել են աշխատանքները ժապավենի երկրորդ մասի վրա։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « lenta.ru»֊ին։
Հայտնի է դարձել, որ հուլիսի երկրորդ կեսին համաշխարհային վարձույթ հանված կինոնկարի ստեղծագործական խմբի հետ արդեն քննարկվում են սիկվել նկարահանելու հարցերը։
«Այդ գաղափարը դեռ նախնական փուլում է, սակայն ակնհայտ է դառնում, որ ղեկավարները ցանկանում են սիկվելի համար այն նույն թիմը, որը նկարահանել է առաջինը մասը»,֊ նշել են տեղյակ աղբյուրները։
Ասենք, որ ռեժիսոր Գրետա Գերվիգի «Բարբի» կինոնկարը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 1,03 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը Գրետա Գերվիգին դարձրել է առաջին կին ռեժիսորը, որը նկարահանել է միլիարդ դոլարանոց կինոնկար։
Այս թեմայով այլ հղումներ-1