Բացվել է «Art Paris» ժամանակակից արվեստի ամենամյա 20-րդ տոնավաճառը04.06.2018
Փարիզում բացվել է «Art Paris» ժամանակակից արվեստի ամենամյա 20-րդ տոնավաճառը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Այս տարի միջոցառմանն իրենց աշխատանքներն են ներկայացրել աշխարհի 70 երկրների մոտ հազար նկարիչ:
Ցուցասրահի 142 տաղավարներում ներկայացված գործերը ժամանակագրական առումով ընդգրկում են անցյալ դարի 40-ական թվականներից մինչև մեր օրերը ներկայացնող արվեստագետների գործեր:
Կազմակերպիչները ֆրանսիական արտ-արվեստի շուկային օժանդակելու համար հրավիրել են 20 նկարիչների, որոնց տոնավաճառի 20-ամյա հոբելյանին նվիրված աշխատանքները ներկայացված են առանձին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: