Այվազովսկու հետնորդները դիտել են մեծ նկարչի գործերի բնօրինակները07.27.2017
Այսօր, հուլիսի 27-ին, մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հետնորդներից՝ Միլլերների և Ռոջերսների ընտանիքների 10 անդամ առաջին անգամ այցելել են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ, որպեսզի տեսնեն իրենց հանճարեղ նախորդի աշխատանքների բնօրինակները: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Նրանք Ռուսաստանի դաշնություն են ժամանել Այվազովսկու ծննդյան 200 ամյակի նախօրեին, որը կլրանա հուլիսի 29-ին:
«Երբ նրանք մտան Տրետյակովյան պատկերասրահի դահլիճ և առաջին անգամ տեսան իրենց նախապապի աշխատանքները, շատերը չկարողացան զսպել արցունքները: Նրանք բոլորը գիտակցում են նկարչի թողած հարստության մեծությունը, և այդ հանգամանքն առաջին անգամ զգացին Ռուսաստանում»,- ասել է Այվազովսկու թոռ Ալեքսեյ Գանզենի ծոռնուհին՝ Իրինա Կասացկայան:
Մոսկվայում Այվազովսկու տոհմի ներկայացուցիչները կմնան մինչև հուլիսի 28-ը,ապա՝ կմեկնեն Թեոդոսիա, որտեղ կմասնակցեն հայ մեծ ծովանկարչի ծննդյան 200 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: