Հովհաննես Չեքիջյանը դարձել է «Համագործակցության աստղ»-ի դափնեկիր04.03.2014
Մշակույթի և գիտության ինը գործիչներ արժանացել են «Համագործակցության աստղ» մրցանակի: Պարգևատրման արարողությունը կկայանա ապրիլի 17-ին՝ Մեծ թատրոնի Բեթհովենի անվան դահլիճում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին ասել է Մեծ թատրոնի նախկին գլխավոր տնօրեն, իսկ այժմ ԱՊՀ անդամ երկրների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը:
Նրա ասելով մարտի 25-ին մրցանակի թեկնածությունների կայացած քննարկմանը մասնակցել են «Փորձագետներ Հայաստանից, Բելոռուսից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուկրաինայից»:
Իքսանովի ասելով բաց քվեարկության արդյունքում, ընդ որում միաձայն, ընտրվել են 9 նոր դափնեկիրներ:
Գիտության և կրթության ոլորտում դափնեկիր է դարձել Տաջիկստանի ԳԱ ակադեմիկոս Դալեր Պաչաջանովը և Ուկրաինայի Ազգային ԳԱ-ի ակադեմիկոս Բորիս Պատոնը:
Մշակույթի և արվեստի ոլորտում պարգևը տրվել է Ադրբեջանի ժողովրդական նկարիչ Օմար Էլդարովին, Հայաստանի պետական կապելալայի գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երկու թատրոնների՝ Մոսկվայի գեղարվեստական (МХТ-ի) և «Տաբակերկա» թատրոնների ղեկավար Օլեգ Տոբակովին:
Հումանիտար գործունեության ոլորտում մրցանակի դափնեկիր են դարձել «Զվեզդա» հրատարակչատան տնօրեն Ալեքսանդր Կարլյուկևիչը և տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բադակը (Բելոռուս), օպերային երգչուհի, ԽՍՀՄ և Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Բիբիգուլ Տուլեգենովան, ինչպես նաև Ղրղզստանի ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի և Ղազախստանի գեղարվեստի ակադեմիաների ակադեմիկոս Յուրիստանբեկ Շիգաևը:
Մրցանակակիրներին հանձնվում են դիպլոմներ, պատվո նշան և վկայական: Մրցանակի դրամական համարժեքը կազմում է 2 մլն ռուբլի:
Միջպետական «Համագործակցության աստղ» մրցանակը հիմնադրվել է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար ոլորտում համագործակցության խորհրդի և ԱՊՀ անդամ երկրների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի կողմից, Աստանայում ( Ղազախստան) կայացած համատեղ նիստի ժամանակ՝ 2009թ.-ի մայիսի 21-ին: Այդ ժամանակից յուրաքանչյուր տարի մրցանակը տրվում է երեք անվանակարգերում՝ գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, հումանիտար գործունեության ոլորտներում: