Երգացանկից հանել է հայտնի հիթը04.26.2018
Կեմերովո քաղաքի առևտրային կենտրոնի ողբերգական հրդեհից հետո ռուսաստանցի հայտնի էստրադային երգչուհի Անժելիկա Վարումը իր երգացանկից հանել է «Զիմնայա Վիշնյա» երգը, որը նաև այդ առևտրային կենտրոնի անվանումն էր:
«Մենք տխրեցինք այն բանի համար, որ դա լավ երգ էր, շատ ափսոս»,- ասել է երգչուհու ամուսինը՝ կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը:
Երգից հրաժարվելու որոշումը կայացրել է Անժելիկան: Նա ասել է, որ այդ հիթը իր կատարողական ներկապնակը գուցե և, երբևէ, կրկին լրացնի, բայց դա կլինի այն ժամանակ «երբ կդադարի ասսոցացվել» հրդեհի հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կեմերովո քաղաքի քառահարկ «Զիմնայա Վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել 2018թ.-ի մարտի 25-ին: Զոհվել են 60 մարդ, որոնց մեծամասնությունը երեխաներ:
Այս թեմայով այլ հղումներ-1