Ա. Կոնչալովսկի. «Հանդիսատեսը ոչ թե ընթերցող ծնողներն են, այլ ծամող երեխաները»03.27.2017
Ռուսական կինեմատոգրաֆիան կարիք չունի Հոլլիվուդի ետևից վազելու, քանի որ վերջինս կենտրոնացած է ոչ թե ստեղծագործական գործունեության, այլ փող աշխատելու վրա: Օրերս ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու կողմից հնչեցված խոսքերը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
«Անհասանելի է (Հոլլիվուդը), դե, ուրեմն, փառք աստծո: Ահա հիմա մենք սկսել ենք նրան մոտենալ, և այժմ մեզանում նույնպես ի հայտ են եկել նկարներ, որոնք դիտելիս կարելի է ուտել ադի-բուդի: Ամեն ինչ բարձր դղրդում է, սյուժեները հետաքրքիր են, գրավիչ, իսկ բուրմունք չկա՝ ինչպես ելակը Կալիֆորնիայում»,- ասել է Կոնչալովսկին:
Նրա ասելով, հետպատերազմյան Հոլլիվուդը թողարկել է բազմաթիվ հետաքրքիր նկարներ, 70-ական թվերին հայտնվեցին այնպիսի ստեղծագործական անհատականություններ, ինչպիսիք են Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և Մարթին Սկորցեզեն, որոնք նկարահանում էին հրատապ սոցիալական կինո: Սակայն «ամեն ինչ վերջացավ, երբ Ջորջ Լուկասը նկարահանեց «Աստղային պատերազմները և պարզվեց, որ գլխավոր հանդիսատեսը ոչ թե ընթերցող ծնողներն են, այլ ծամող երեխաները»:
Ըստ Կոնչալովսկու Հոլլիվոդը դա արդյունք է, որը պատրաստվում է այն բանի համար, որպեսզի դուք ծամեք ադիբուդի: Նրա կարծիքով ադի-բուդիի վաճառքը հիմա շատ ավելի է տալիս, քան ֆիլմերի վաճառքը:
Նրա ասելով մեծ կինոյին յուրահատուկ է ոչ թե դղրդյունը, այլ՝ լռությունը: