Հայ ռեժիսորի ֆիլմը դուրս է բերվել ռուսական կինովարձույթի շուկա12.11.2015
2015 թ.-ի ռուսական «Կինոտավր» մրցույթում գլխավոր մրցանակը շահած ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» կինոնկարը դուրս է բերվել վարձույթի շուկա : Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «A Company» ընկերությանը:
Աննա Մելիքյանի այդ կինոժապավենը մի քանի նովելից կազմված յուրահատուկ ժողովածու է, որն ամբողջանում է Ռենատա Լիտվինովայի սիրո թեմայով լեկցիայի միջոցով:
Ռեժիսորը նշել է, որ իր այս ֆիլմը լայն հանդիսատեսին հասցեագրված առաջին աշխատանքն է: «Առաջին անգամն է, որ մտածել եմ վարձույթի, լայն հանդիսատեսի համար նկարահանել ֆիլմ: Սովորաբար դա այդպես չի»,- խոստովանել է կինոռեժիսորը:
Ասենք, որ «Կինոտավր» մրցույթում Մելիքյանի ֆիլմը ոչ միայն արժանացել է Մեծ մրցանակի, այլև ստացել է կինովարձույթի ներկայացուցիչների պարգևը:
Իսկ ֆիլմի սցենարի հեղինակ Անդրեյ Միգաչյովը հայտարարել է, որ հանդիսատեսների մոտ հաջողություն գտնելու դեպքում, իրենց խումբը կնախապատրաստի նաև «Սիրո մասին-2» ֆիլմը նկարահանելու համար: