Կներկայացվի 3D ձևաչափով հայկական անիմացիոն ֆիլմ 12.24.2014
Դեկտեմբերի 27-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա նոր մուլտֆիլմի պրեմիերա:
Անիմացիայի սիրահար փոքրերին ու մեծերին կներկայացվի «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, նկարահանված մուլտպլիկացիոն կինոնկարը: Այդ մասին հաղորդում է ՀՀ Մշակույթ նախարարության պաշտոնական կայքը:
Ըստ Ղազարոս Աղայանի «Անահիտ և Վաչագան» հեքիաթի ստեղծված կինոնկարը ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայի և 3D եռաչափ գրաֆիկական ձևաչափերի համադրությամբ ստեղծված ժապավեն է և, ըստ մասնագիտական գնահատականների, մի նոր մակարդակի վրա է բարձրացնում հայկական անիմացիոն կինեմատոգրաֆիան, նշում է կայքը:
Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Անահիտը հասարակ գորգագործ է, իսկ Վաչագանը՝ թագավորի որդի: Վաչագանը, հանուն Անահիտի սիրո, արհեստ է սովորում և դրանով կարողանում գրավել գորգագործ աղջկա սիրտը:
Ըստ կայքի, ստեղծագործական խումբը փորձել է հանդիսատեսին հասցնել անսահման սիրո գաղտնիքը, սիրո ուժը, նաև այն հավատամքը, որ արհեստ իմացող մարդու համար դժվար պահերին միշտ էլ մի դուռ կբացվի: