Հայրը նրա անկողնու մոտ հարմարեցրեց կտավի շրջանակակալ և հայելի02.02.2016
Փետրվարի 2-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, «Ֆաբերժե» թանգարանում բացվեց 20-րդ դարի Մեքսիկացի հայտնի նկարիչ Ֆրիդա Կալոյի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրանքում տեղ է գտել նկարչուհու 34 աշխատանք: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ցուցահանդեսում տեղ են գտելը նկարչուհու այն բոլոր մեծարժեք աշխատանքները, որոնք սովորաբար ցուցադրվում են նաև նրա հայրենիքում: Այցելուներն, օրինակ, կարող են տեսնել «Ջարդված սյունը» ստեղծագործությունը, առանց որի հնարավոր չի լինի ամբողջացնել 20-րդ դարի նկարչական արվեստի պատմությունը: Այդ գործը Ֆրիդա Կալոյի առավել հայտնի նկարներից թերևս առաջինն է, որը ներկայացնում է ֆիզիկական և հոգեկան տառապանքների հավաքական կերպարը: Այս կտավում ասես Կալոն բյուրեղացնում և ամբողջացնում է իր ոճը:
Ցուցադրանքում տեղ է գտել նաև «Դոնյա Ռոսիտա Մորիյոյի դիմանկարը» կտավը, որը Կալոն համարում էր իր լավագույն աշխատանքներից մեկը:
Այցելուները հնարավորություն ունեն դիտել նաև «Հենրի Ֆորդի հիվանդանոցը» աշխատանքը, որտեղ Կալոն ամենաբաց եղանակներով պատկերել է սեփական մեծ ողբերգությունը: Մասնագետների գնահատմամբ այս կտավը հեղափոխական է ոչ միայն կաթոլիկական հավատքին խորապես նվիրված նրա հայրենիքի, այլև ամբողջ համաշխարհային մշակույթի համար:
Գեղանկարների կողքին ցուցադրանքում տեղ են գտել նաև Կալոյի գրաֆիկական գործերը, որոնք ընդհանրապես պատկերացում կտան նկարչուհու ոճի հասունացման ընթացքի մասին: Ի դեպ, այս միտումին նպաստում են նաև նկարչուհու կյանքը պատկերող լուսանկարների ցուցանմուշները և մեքսիկական ժողովրդական հագուստների այն նմուշները, որոնք սիրում էր հագնել Կալոն:
Ֆրիդա Կալոն համակարգված նկարչական կրթություն չի ստացել: Սակայն նրա ոճը ճանաչում է ստացել ամբողջ աշխարհում: 1925թ.-ին տեղի ունեցած ծանր վթարից հետո նա դարձավ ընդմիշտ անկողնային հիվանդ և նրա հայրը, որպեսզի շեղի դստեր ուշադրությունը իր ծանր ֆիզիկական վիճակից, աղջկա անկողնու մոտ հարմարեցրեց կտավի շրջանակակալ և հայելի: Դա կարծես թելադրեց Կալոյին գտնելու իր թեման՝ պատկերել ֆիզիկական և հոգեկան տառապանքները: Նրա նկարների գլխավոր հերոսը կամ ինքն էր, կամ հարազատները: