Պղպեղով համեմված հավ պատրաստելու իր աղջկան տված խոստումը․․․06.21.2023
Օրերս, Եվրոպայի գեղեցիկ անկյուններից մեկում՝ Անսի լճի մոտ գտնվող ֆրանսիական նույնանուն քաղաքում ավարտվել է անիմացիոն ֆիլմերի հերթական միջազգային փառատոնը։ Անիմացիան և կինեմատոգրաֆիան մի կետում հավաքող այս յուրահատուկ միջոցառմանը ներկայացվել են 100 մասնակից երկրներում թողարկված կարճամետրաժ և լիամետրաժ կինոնկարներ։ Հաղթող է ճանաչվել և փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Բյուրեղ»֊ին է արժանացել ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լաուդենբախի «Լինդան հավ է ուզում» ֆիլմը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ru.euronews.com»֊ին։
Հաղթող ճանաչված ֆիլմը պատմում է մի մոր մասին, որի համար դժվար է ֆրանսիայում գործադուլ անելու օրը կատարել պղպեղով համեմված հավ պատրաստելու իր աղջկան տված խոստումը։ Ծիծաղելի, նուրբ և միաժամանակ հանդուգն կինոնկարը հավանել են շատ հանդիսատեսներ, իսկ ժյուրին առաջնությունը միաձայն տվել է ռեժիսոր Լաուդենբախին։
«Սա անհավանական է՝ լինել այստեղ և ներկայացնել քո ֆիլմը։ Սա մեծ ցնցում է, որովհետև պատկերացնել անիմացիոն ֆիլմը այն մարդկանց առաջ, որոնք նույնպես ֆիլմեր են նկարահանում, ինչ֊որ մի արտակարգ բան է»,֊ նշել է Սեբաստիան Լաուդենբախը։
Անսիի փառատոնի մրցութային հանձնաժողովն իր անունից սահմանված մրցանակը շնորհեց հունգար ռեժիսոր Արոն Գաուդերին։ Նրա նկարահանած «Բորենու 4 կյանքը» ֆիլմը ամերիկյան բնիկների մասին է, որոնք զրկվել են իրենց հողերից․․․»։
Շատերի կարծիքով հունգար ռեժիսորի ֆիլմը ցույց է տալիս, որ անիմացան միայն երեխաների համար չէ։
«Ես վստահ եմ, որ «Disney»֊ը, «Pixar»֊ը և «Marvels»֊ը, որոնք առաջ են մղում «ընտանեկան թեման», սկզբում մտածել են, որ դա ընտանիքի և երեխաների համար է։ Բայց այնտեղ շատ լուրջ անվանակարգեր կան և ես կարծում եմ, որ մարդիկ պետք է տեսնեն դրանից շատ»,֊ նշել է Գաուդերին։
Անիմացիոն ֆիլմերի Անսիի միջազգային փառատոնը մինչև 1956թ․֊ին հիմնադրվելը հանդես էր գալիս որպես Կաննի փառատոնի բաժին։ Շվեյցարիայի սահմանին մոտ, ֆրանսիական Անսի լճի ափին գտնվող նույնանուն բնակավայրում այն որպես ինքնուրույն միջոցառում սկսել է հանդես գալ 1960թ․֊ից։