Երկու տարի առաջ կրկին Փարիզում...04.03.2017
Ռուսաստանցի փաստավավերագրող ռեժիսոր Ելենա Սուրինան հայտնվել է Փարիզի հիվանդանոցներից մեկի վերակենդանցման բաժնում՝ իր վրա հարձակված անհայտ տղամարդուց ստացած ծեծի հետևանքով: Այդ մասին «lenta.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Դեմքս վերածվել է ջարդված մսակտորի, ամբողջովին ջարդված է»,- այդ մասին տուժողը պատմել է «РЕН ТВ» հեռուստաալիքի թղթակցին:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին: Ըստ ռեժիսորի բարեկամիների մեկի, ծեծի ենթարկվելու հետևանքով ջարդվել են Սուրինայի կողոսկրերը, քիթը և ծնոտը: Նշվում է, նաև, որ երկու տարի առաջ կրկին Փարիզում Սուրինան ենթարկվել է երկու տղամարդկանց հարձակման, որոնք նրա հագուստից պոկել են Գեորգիևյան ժապավենը:
Ըստ «regnum.ru»-ի տուժողը հիվանդանոցի վերակենդանացման բաժնում մեկ օր անցկացնելուց հետո դուրս է գրվել: «Հիվանդանոցում մնալը շատ թանկ է: Ես չունեմ ապահովագրություն,- ասել է Սուրինան,- չգիտեմ ինչպիսի հաշիվ ինձ կներկայացնեն, բայց բարեկամներս սկսել են օգնել»:
Թե ինչ պատճառով է ռեժիսորը հարձակման ենթարկվել, անհայտ է:
Ավելացնենք, որ տեղեկատվության մեջ նշվում է, որ 33-ամյա կինովավերագրողը «Առանց դիմակի մնջախաղացը» կարճաեմետրաժ ֆիլմի հեղինակն է և Ֆրանսիայի մայրաքաղաքում զբաղվում է ռուսական մշակույթի տարածմամբ: