95-ամյա նկարիչն աշխատում Հայոց Մեծ եղեռնին նվիրված նկարաշարի վրա12.03.2013
Այսօր լրանում է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Նիկոլայ Նիկողոսյանի ծննդյան 95-ամյակը: Իր հոբելյանը նկարիչը նշանավորել է ցուցանդեսով:
Գերմանիայի Դրեզդեն քաղաքի կենտրոնում գտնվող նշանավոր «Դրեզդեն» պատկերասրահում նա ներկայացնում է իր վերջին շրջանի նկարների ցուցահանդեսը: Քննադատները վաղուցվանից են ճանաչել նրա գունանկարների ինքնատիպությունը: Սակայն, առաջին հերթին, անշուշտ, նրա կյանքի գլխավոր գործը մնում է քանդակագործությունը:
Նրա ստեղծագործությունների այցեքարտը համարվում են ՌԴ –ի մայրաքաղաքի Կուդրինյան հրապարակի ստալինյան ցուցահանդեսի կերպարները: Նրա մեկ այլ կոմպոզիցիոն ստեղծագործություն զարդարում է Լեհաստանի գիտության և մշակույթի Վարշավայում գտնվող պալատի ճակատամասը:
Քանդակագործը հայտնի է նաև Դմիտրի Շոստակովիչի, Գեորգի Սվիրդովի, Լև Լանդաուի, Պյոտր Կապիցայի դիմաքանդակներով:
Նրա աշխատանքները պահպանվում են Ռուսաստանի և աշխարհի տարբեր երկրներում միջազգային համբավ վայելող ամենահայտնի ցուցասրահներում: Այժմ, չնայած իր առաջացած տարիքին, նկարիչը շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը և աշխատում է Հայոց Մեծ եղեռնին նվիրված նկարաշարի վրա: