Համակարգչիցդ օգտվելու համար նամակ ուղարկիր «սուրբ փոստին» և կատարիր զոհաբերություն01.15.2014
Չարամիտները վարակել են օգտատերերի համակրգիչները «սուրբ հոգու» անունով և նրա կողմից պահանջել են դրամական միջոցներ՝ իբր թե եկեղեցի կառուցելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Digit.ru» կայքին:
«Կասպերսկու լաբորատորիա»-ի պաշտոնական բլոգը տեղեկացնում է, որ փորձագետները իրենց անտիսպամ-զտիչներում հայտնաբերել են նամակ հարուցված գործի մասին, որը սկսել է ինչ-որ անհայտ մեկը և ինչ-որ անհասկանալի գործով, որն իր մեջ կրում է ZIP արխիվ: Դրա մեջ էլ հենց եղել է վնասաբեր գաղտնագիր ծրագիրը, որը հայտնաբերվել է «Կասպերսկու լաբորատորիայի» կողմից, որպես «Trojan-Dropper.Win32.Dapato.dggc»:
Վնասաբեր ծրագրային ապահովումը գաղտնագրում է օգտատիրոջ համակարգչի ծրագրերը, իսկ դրանց վերականգնման համար պահանջում, որպեսզի օգտատերը նամակ ուղարկի «սուրբ փոստին» և կատարի զոհաբերություն՝ իբր թե տաճար կառուցելու համար:
Ընդ որում դրամական միջոցները պահանջվում են անբեկանելի տոնով: Չարամիտները չեն խորշել հայտարարել, որ համակարգչում զոհի փաստաթղթերը գաղտնագրվել են «սուրբ հոգու» կողմից: