Դերասանը կբարձրացվի կոմանդորի դասի Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության հանրահայտ աստղ Բեբեդիկտ Քեմբերբեթչը շաբաթ օրը՝ հունիսի 13-ին Եղիսաբեթ երկորդ թագուհուց անձամբ կստանա Մեծ Բրիտանիայի CBE դասի (կոմանդորի) շքանշան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news24ru.com»-ին:
Հիշեցնենք, որ Բենեդիկտ Քեմբերբեթչը հռչակ ձեռք բերեց այն բանից հետո, երբ հանդես եկավ «Շերլոք» հեռուստասերիալում:
Այս հեռուստատեսային նախագիծը արժանացել է բրիտանական կինոակադեմիայի բարձրագույն «BAFTA» մրցանակին՝ «Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում: Իսկ ինքը՝ գլխավոր դերակատարը իր մարմնավորած հայտնի խուզարկուի կերպարի շնորհիվ արժանացել է այնպիսի մրցանակների, ինչպիսիք են՝ «Broadcasting Press Guild Award»-ը, «National Television Awards»-ը, «Էմմի»-ն և այլն: Բացի այդ 38-ամյա արտիստը «Նմանակման խաղ» ֆիլմում կերտած գիտնականի կերպարի համար 2015 թ-ին ներկայացվել էր «Օսկար»-ի:
Բրիտանական կայսրության շքանշանը հիմնադրվել է 1917 թ.-ին՝ Գևորգ 5-րդ արքայի կողմից: Այն ունի 5 դաս: Բենեդիկտ Քեմբերբեթչը արժանացել է այդ շքանշանի 3-րդ՝ «կոմանդոր» դասին: Առավել բարձր երկու դասեր ստացողները դառնում են Մեծ խաչի ասպետ (GBE), ինչպես նաև ասպետ-կոմանդոր (KBE):