Պարի մրցույթ՝ ահաբեկչական պայթյունների և կրակոցների ուղեկցությամբ03.28.2024
Մարտի 22֊ին Ռուսաստանի սպորտային պարերի առաջնությանը մասնակցած երեխաները ստիպված են եղել ելույթ ունենալ «Կրուկուս»֊ում, չնայած այն բանին, որ հարևան դահլիճում ահաբեկչություն էր կատարվում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «news.ru»֊ին։
«Մենք ձեր կողքին ենք» բարեգործական հիմնադրամի ղեկավար և փաստաբան Օլգա Լուկմանովան հայտարարել է, որ մրցավար Կարինա Կալինիչևան պնդել է, որ մրցույթը շարունակեն, երեխաներին կարգադրել է պարել և «ոչ մի տեղ չգնալ»։
Փաստաբանը դիմել է ՌԴ Գլխավոր դատախազությանը և քննչական կոմիտեին՝ պահանջելով ստուգում անցկացնել մրցույթի կազմակերպիչների շրջանում։
Փաստաբանի հայտարարել է, որ մրցույթի կազմակերպիչները փակել են դահլիճի ելքերը։ Միայն ծնողների գործողությունների շնորհիվ երեխաները կարողացան դուրս գալ, հավելել է Լուկմանովան։ Նա նշել է, որ իր ձեռքի տակ կան մեծաթիվ խնդրանքներ մայրերից, որոնք «երեխաների հետ բառացիորեն հրաշքով են ողջ մնացել» Նրա կարծիքվ մրցավարն իրեն սխալ է պահել և «տարհանում կազմակերպելու փոխարեն պնդել է շարունակել մրցույթը»։
Հայցի հեղինակը համոզմունք է հայտնել, որ իրավասու մարմինները այդ առթիվ կանցկացնեն հետաքննություն։