Թանգարանը բացվել է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շնորհիվ08.02.2017
Դամասկոսի ազգային թանգարանը կրկին բացել է իր դռներն այցելուների առաջ: Պատերազմի պատճառով այն մի քանի տարի փակ էր և չէր գործում: Աշխատակիցներն անհանգստանում էին, որ այնտեղից հնարավոր է գողանային պատմական և մշակութային արժեքներ ու ցուցանմուշներ, որոնցից շատերը թաքցվել էին ստորգետնյա ամրացված պահոցներում:
Թանգարանի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել լարման գոտին քաղաքի Արևելյան շրջաններում թուլացնելու և կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շնորհիվ:
Առաջիկայում թանգարանում կբացվի մեծ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Սիրիայի այլ քաղաքներից բերված արժեքավոր ցուցանմուշներ: