Հնարավորությունը տրվում է ցանկացած քաղաքացիություն ունեցող գրողի 09.20.2018
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Լոնդոնում հայտարարվել է տարվա գլխավոր՝ Բուքերյան գրական մրցանակի թեկնածուների կարճ ցանկը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Մրցույթի հաղթողի թեկնածուներ են դարձել բրիտանացի գրողներ Աննա Բըրնսը («Milkman»), Դեյզի Ջոնսոնը («Everything Under») և Ռոբին Ռոբերթսոնը («The Long Take»), երկու ամերիկացիներ՝ Ռեյչել Քուշները («The Mars Room») և Ռիչարդ Փաուերսը («The Overstory») և կանադուհի Էսի Էդուգյանը («Washington Black»):
Կարճ ցուցակում ընդգրկված գրողներից յուրաքանչյուրը կստանա 2,5 հազար ֆունթ սթերլինգ: Հաղթողի մրցանակային գումարը կազմում է 50 հազար ֆունթ:
Հաղթողի անունը կհռչակվի հոկտեմբերի 16-ին, Լոնդոնի Սիթի Գոլդհոլլ արարողակարգային աշտարակում տրվող հանդիսավոր ընթրիքի ժամանակ:
Բուքերյան մրցանակը հիմնվել է 1968թ.-ին, բայց սկսել է անցկացվել 1969թ.-ից: Մինչև 2014 թ.-ն այս մրցույթի դափնեկրի կոչումը տրվում էր միայն Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրիտանական համագործակցության քաղաքացիներին: 2014թ.-ից կանոնները փոխվեցին: Հիմա այդ հնարավորությունը տրվում է ցանկացած քաղաքացիություն ունեցող գրողի: Մրցույթի գլխավոր պայմանն այն է, որ վեպը պետք է գրված լինի անգլերեն և հրատարակված Բրիտանիայում գործող հրատարակչությունում՝ մրցանակաբաշխության տարում:
1969թ.-ին, առաջին Բուքերյան մրցանակակիր է դարձել գրող Փերսի Հովարդ Նյուբին: Նա այդ մրցանակին արժանացել է «Դրա համար ստիպված ես պատասխանել» վեպի համար:
Տարբեր տարիներ այս մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի մասնակիցներ են դարձել Այրիս Մերդոքը, Սալման Ռուշդին, Քաձույու Իսիգուրոն, Ուիլյամ Գոլդինգը, Մարգրեթ Էթվուդը:
2017թ.-ին այս պատվավոր մրցանակն իր «Ալ Լինկոլնը» վեպի համար ստացել է ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսը: Ասենք, որ մրցանակակիր դառնալուց հետո նրա գրքի վաճառքն ավելացել է 1227 տոկոսով: