Ռուսական շոու բիզնես մտնելու շանս08.01.2014
Ռուսաստանի դաշնային հեռուստատեսային ալիքներից մեկով շուտով կհեռարձակեն ամբիցիոզ մի շոու ծրագիր, որը ստացել է «Վոլոնտյորներ» («Կամավորներ») անվանումը: Այս նախագիծը այն մարդկանց մասին է, ովքեր պատրաստ են հասնել օգնության շրջապատում գտնվողներին՝ զանազան տագնապալից և աղետալի իրավիճակներում, սկսած համաճարակներից, վերջացրած՝ հեղեղումներով: Այդ մասին «filmpro.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Կամավորներ»-ը, ըստ նախագծի հեղինակների որակական կողմերով ոչնչով չի զիջելու արտասահմանյան առաջնակարգ հեռուստաշոուներին, այդ իսկ պատճառով «Մետրաֆիլմս»-ը և «Կուլտբյուրո» կրթական կենտրոնը հայտարարել են դրամատուրգների, լրագրողների և սցենարիստների մրցույթ:
Բազմասերիանոց «Կամավորներ»-ում պետք է լինեն բազմաքանակ հերոսներ, թափանցիկ պատմություններ: Դրա հետ կապված նախագծի հեղինակները փնտրում են ամենից հետաքրքրաշարժ, ոչ ստանդարտ գաղափարներ: Ըստ մտահղացման «Կամավորներ»-ը չեն սահմանափակվելու միայն եթերային ցուցադրանքով: Այն պետք է ունենա նաև սերիալի ընդարձակված on line տարբերակ:
«Թեման անհավանականորեն հետաքրքիր է, և, իհարկե, մենք ցանկանում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրականացնենք մեր նախագիծը բարձր մակարդակով և դրանում ներգրավենք պրոֆեսիոնալ հեղինակների: Եթե խոսենք մեր նախագծի գեղարվեստական անալոգների մասին, ապա դրանք են՝ «Band of Brothers» (Զենքով եղբայրացածները), E.R. («Շտապ օգնություն»)-ը և այլն: Նախագիծը գոյություն ունի մուլտիժանրային դաշտում, բայց հիմնարար կառուցվածքը հենված է դրամայի վրա»,- ներկայացրել է նախագծի պրոդյուսեր Անդրեյ Սավելևը:
Որպեսզի հայտնվես նախագիծն ստեղծողների մեջ, պետք է ուղարկել սերիալի հավանական հերոսի նկարագրությունը, սերիայի սյուժեն և տեղեկություններ անձիդ վերաբերյալ՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով. volunteercontest@gmail.com . Մրցույթի արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 1-ին «Կուլտբյուրո» կրթական կենտրոնի կայքում՝ «Կուլտբյուրո»