Ուշացած դիպլոմներ` գրանցված վաստակից ու նվաճված համբավից հետո03.03.2020
Թատրոնի և կինոյի ռուսաստանցի հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան և նրա նախկին ամուսինը՝ դերասան Իվան Վոլկովը իրենց մասնագիտական կրթությունը հաստատող պետական ձևաչափի փաստաթուղթը՝ դիպլոմը, ստացել են օրերս, բուհն ավարտելուց 23 տարի անց: Այդ մասին տեղեկացնում է «iz.ru»-ն:
Առանց մասնագիտական փաստաթղթի, սակայն Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտի (ГИТИС) դերասանական ֆակուլտետն ավարտած այս երկու արվեստագետներն այդ ընթացքում արձանագրել են ոչ միայն բազմաթիվ հաջողություններ թատրոնում և կինոյում, այլև հանրային կյանքում:
Օրինակ, Չուլպան Խամատովան մեկ այլ դերասանուհու՝ Դինա Կորզունի հետ 2006թ.-ին հիմնել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որն օժանդակություն է ցուցաբերում օնկոլոգիական հիվանդություն ունեցող երեխաներին, հոգում նրանց բուժման և կենցաղի հետ կապված տարբեր հարցեր:
Ասենք, որ մասնագիտական դիպլոմն ուշ ստանալու այս դեպքը միակ արձանագրված փաստը չէ:
Այսպես, ԱՄՆ-ի Լոնտվյու քաղաքի միջնակարգ դպրոցը 1988թ.-ին ավարտելու մասին վկայականը հայտնի դերասան Մեթյու Մք՝Քոնախին ստացել է այն ավարտելուց 30 տարի հետո: Արտիստին այդ ուշացած փաստաթուղթը հանձնվել է 2019թ.-ի մայիսին, վերջին զանգի հանդիսության ժամանակ, որտեղ նա նոր սերնդի շրջանավարտների առջև հանդես է եկել ճառով