Գյուղական թանգարաններում աշխատել ցանկացողները կապահովվեն բնակարանովՌուսաստանի մշակույթի ոլորտի զարգացման ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցները գործնական քայլեր են իրականացնում երկրի գավառներում և գյուղական բնակավայրերում գործող դաշնային նշանակության թանգարանները բարձրակարգ կադրերով ապահովելու ուղղությամբ: Այդ նպատակով երկրի մշակույթի նախարարությունը սկսել է իրականացնել մի քաղաքականություն, որի համաձայն գյուղական թանգարաններում աշխատելու համար համապատասխան կարողություններ ունեցող քաղաքաբնակ մասնագետներին կտրամադրվեն բնակարաններ:
Նշենք, որ այդ նպատակի իրականացման համար Ռուսաստանի մշակութային քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունը մշակել է դաշնային օրենքում համապատասխան փոփոխության նախագիծ, որի համաձայն բնակարանները կամ հանրակացարանային սենյակները մասնագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետներում կտրամադրվեն դաշնային պետական թանգարանների բոլոր կարիքավոր աշխատակիցներին: Նշենք, որ օրենքի նախագիծն այդ դրույթի գործունեության մեջ է ընդգրկում նաև գյուղական շրջաններում գտնվող թանգարան-արգելոցները:
«Անշուշտ կադրերի պակաս է զգացվում, մարդկանց հրապուրելը շատ բարդ է, եթե ապրելու տեղ չկա»,- այդ առթիվ նշել է Լերմոնտովոյի թանգարան-արգելոցի տնօրենի տեղակալ Նադեժդա Պոտապովան: Բայց նա կարծում է, որ բնակարանային հարցի լուծումը շատ բան կարող է կարգավորել հիմնախնդիրը լուծելու հարցում: