Տիեզերքում նկարահանվելու համար ցուցակագրվել է 3000 աղջիկ03.04.2021
Ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքը մրցույթ է հայտարարել տիեզերքում նկարահանվելիք առաջին գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերակատարուհու համար։ Հայտարարությանն արձագանքել են ռուսաստանցի գեղեցիկ սեռի 3000 ներկայացուցիչներ։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։
Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը հայտարարել է, որ դիմորդներից կընտրվեն այդ դերակատարմանը հարմար 30 աղջիկ, որոնց կանցնեն բժշկական հետազոտություն; Նրա ասելով այս մրցույթի եզրափակչի մասնակիցների մեջ կընդգրկվեն ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ դերասանուհիներ, ինչպես նաև այնպիսիք, որոնք դեռ չունեն դերասանի փորձառություն։
Էռնստը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կընտրվեն երկու հաղթողներ, հիմնական գլխավոր դերակատարուհին, իսկ մյուսը նրա փոխարինողը։ Այդ երկու հաղթողների ընտրությունը կարվի նախ և առաջ թեկնածուների առողջական վիճակին առաջնություն տալու նախապա յմանը հաշվի առնելով։ «Գուցե և մեզ շատ ավելի հարմար թվա ինչ֊որ մի աղջիկ, սակայն նա չի կարող անցնել, եթե չունենա բավարար առողջական տվյալներ»,֊ ավելացրել է Էռնստը։
Ասենք, որ բժշկափորձագիտական հանձնաժողովը պետք է անցկացնի եզրափակչի մասնակիցների բժշկական և հոգեբանական մանրակրկիտ հետազոտություն։ Բացի այդ նրանք պետք է համապատասխանեն կրթական և ֆիզիկական պատրաստվածության այնպիսի չափանիշների, որոնք անhրաժեշտ են տիեզերք թռչելու և այնտեղի պայմաններում աշխատելու համար։