Բացվել է Մեքսիկայի երկու խոշորագույն նկարիչների հետհայաց ցուցահանդեսը12.21.2018
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Մոսկվայի «Մանեժ» ցուցասրահում բացվել է «Viva la Vida. Ֆրիդա Կալո և Դիեգո Ռւվերա: Գեղանկար և գրաֆիկա՝ թանգարաններից և մասնավոր հավաքածոներից» ցուցահանդեսը: Այդ մասին «regnum.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ցուցադրությունը կազմակերպել են «Ժամանակների կապը» մշակութապատմական հիմնադրամը և Սանկտ-Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարանը:
Մեքսիկացի խոշորագույն երկու նկարիչների, ամուսիններ Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռւվերայի ստեղծագործությունների այս աննախադեպ ցուցադրանքում տեղ են գտել 90 աշխատանքներ: Այս միջոցառումը նաև երկու մեծ արվեստագետների անսովոր կյանքի պատմությունը վերհիշելու հիանալի առիթ է:
Մոսկովյան ցուցահանդեսի կազմակերպման համար իրենց ֆոնդերում գտնվող լավագույն ստեղծագործությունները տրամադրել են Մեխիկոյի Դոլորես Օլմեդո թանգարանը, Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի մի շարք կոլեկցիոներներ, Դիեգո Ռիվերայի թոռան՝ Խուան Կորոնել Ռիվերայի և «Արավիլ» ցուցասրահները, ինչպես նաև Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանը: