Մրցույթին հետևում են աշխարհի առաջատար օպերաների ներկայացուցիչները03.14.2016
Նյու-Յորքում, «Մետրոպոլիտեն» օպերան հրապարակել է ԱՄՆ-ում երիտասարդ երգիչների միջև անցկացվող ամենահեղինակավոր մրցանակաբաշխության 5 հաղթողների անունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Հաղթողներ են դարձել ամերիկացիներ Ելենա Դյաչեքը (սոպրանո, ԱՄՆ), Էմիլի դ՝Անջելոն (Մեցցո-սոպրանո, Կանադա), Յակուբ Օռլինսկին (ալտ, Լեհաստան), Սոլ Ջին (բարիտոն, Հարավային Կորեա) և Շոն Փլամբը (բարիտոն, ԱՄՆ):
Հաղթողներից յուրաքանչյուրը արժանացել է 15 հազար դոլոր մրցանակի և, որ առավել կարևոր է՝ հնարավորություն է ստացել իր կարիերան սկսել շատ հզոր մեկնարկով և առաջիկայում դառնալու օպերային բեմարվեստի իսկական աստղ:
Նշենք, որ այս մրցույթին հետևում են աշխարհի առաջատար օպերաների ներկայացուցիչները, մենեջերներ, երգարվեստի հայտնի մանկավարժներ, բազմաթիվ այլ պրոֆեսիոնալներ, որոնք առաջիկայում իրենց աշխատանքային պլանների մեջ կընդգրկեն, անշուշտ, նաև այսօր մրցանակակիր դարձաձ երիտասարդ կատարողներին:
Այս մրցույթը «Մետրոպոլիտեն» օպերայի պատմության մեջ 63-րդն էր: Այս հարթակից իրենց մեկնարկը վերցրած հայտնիներից են, օրինակ, Ռենե Ֆլեմինգը, Դեբորա Վոյթը, Լոուրենս Բրաունլին և այլոք: