Աշխարհի ամենահին կինոթատրոնը ունեցել է 250 նստատեղ10.10.2013
Ֆրանսիայի միջերկրյածովյան ափերում գտնվող Լա-Սյոտա քաղաքում երկար վերականգնումից հետո աշխատանքները վերսկսեց աշխարհի ամենահին «էդեն » (Դրախտ ) կինոթատրոնը: Փարիզում 1985թ.-ին կինոցուցադրման սարքի առաջիններկայացումից 4 տարի հետո հենց այստեղ են կազմակերպվել Լյումեր եղբայրների նկարահանած կինոնկարների վճարովի դիտումները, որը շատ բանով նպաստեց աշխարհում կինեմատոգրաֆիայի զարգացմանը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Օգյուստ և Լուի Լյումեր եղբայրները ծագումով Լիոն քաղաքում լուսանկարչական սարքեր արտադրող ֆաբրիկայի սեփականատիրոջ ընտանիքից էին: Հարստանալով` նրանք Մարսելից արևմուտք գտնվող փոքրիկ Լա-Սյոտա քաղաքում իրենց համար կառուցեցին մեծ տուն:
1899թ.-ի մարտի 21-ին այդ շենքում, որը վերահարդարվել էր որպես 250 նստատեղով դահլիճ, տեղի հայտնի մարդկանց , իսկ հետո նաև հասարակ բնակիչների համար սկսվեցին կինոների ցուցադրություններ, որոնք նկարահանել էին Լյումեր եղբայրները: Իր պատմության ընթացքում կինոթատրոնը մի քանի անգամ փակվել է, աշխատել որպես կաբարե և համերգային դահլիճ:
Մասնավորապես այստեղ հանդես են եկել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Իվ Մոնտանը և Ֆերնանդելը:
1990թ.-ին , այդ ժամանակվա սեփականատիրոջ սպանությունից հետո, շենքը ձեռք բերեց քաղաքապետարանը: Սակայն շուտով, 1995թ.-ին, այն փակեցին` կառույցի խարխուլ վիճակի պատճառով:
Այժմ «Լյումեր դ էդեն » կինոթատրոնի պաշտպանությամբ հանդես եկող հանրության և մի շարք այլ հովանավորների միջոցներով շենքը կապիտալ վերանորոգվել է: Կառույցի վրա ծախսվել է 6 մլն եվրո: Այդ ֆինանսական միջոցներով շենքը ոչ միայն ամրացվել է, այլև վերականգնվել են հին բազկաթոռները, հատակը պատվել է սև կաղնեփայտե մանրահատակով: Այս դահլիճը Լյումեր եղբայրների ֆիլմերի ցուցադրմանն առնչվող միակ և ամենահին կառույցն է: Մնացածը Ֆրանսիայում պարզապես չի պահպանվել: