Չինաստանն արձագանքել է «Բարբի» ֆիլմի վիճելի քարտեզի խնդրին07.06.2023
Չինաստանում արձագանքել են Հարավ֊Չինական ծովի այն քարտեզի ցուցադրմանը, որը պատճառ է դարձել ամերիկյան «Բարբի» ֆիլմի վարձույթը Վիետնամում մերժելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ria.ru»֊ին։
Ռեժիսոր Գրետա Գևրիգի ֆիլմում վիճելի է այն, որ այստեղ քարտեզով ցուցադրվում է Չինաստանին պատկանող ջրային տարածությունը։
«Չինաստանի դիրքորոշումը Հարավ֊Չինական ծովի հարցում պարզ է և հետևողական»,֊ հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաո Նինը։
Նա նաև ավելացրել է, որ Վիետնամում պետք չէ, որ Հարավ֊Չինական ծովի հարցը խառնեն սովորական մշակութային փոխանակության հետ։
Վիճելի տարածքին հավակնում է նաև Վիետնամը, Ֆիլիպինները, Ինդոնեզիան, Մալազիան և Բրունեյը։
Հաագայի միջազգային դատարնը Չինաստանի հավակնությունները որակել է անօրինական։ Սակայն Չինաստանը չի ընդունել այդ վճիռը։
Հիշեցնենք, որ «Բարբի ֆիլմի պրեմիերան նախատեսված է հուլիսի 21֊ին։ Կինոնկարում հանրահայտ տիկնիկը հայտնվում է իսկական կյանքում։ Նրա հետ միասին մարդկանց կյանքի մասին իմանում է նաև Քենը՝ Բարբիի սիրելին․․․
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։
Այս թեմայով այլ հղումներ-1