Շուկշինի կյանքին վերաբերող որոշ փաստեր մտացածին են02.15.2014
Ալթայի երկրամասի համալսարանի բանասերները հայտնաբերել են ռուս գրող, սցենարիստ, դերասան և ռեժիսոր Վասիլի Շուկշինի կյանքին վերաբերող, մինչև այժմ չհրապարակված և նախկինում անհայտ 24 փաստաթղթեր: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru »-ն:
Դրանք նամակներ են, տարածաշրջանի պարբերականներին տրված հարցազրույցներ, աշխատանքային նյութեր, գրական էսքիզներ և մեկ սցենար «Մեկը» վերնագրով:
Պարզվել է, որ Շուկշինի կյանքին վերաբերող որոշ փաստեր մտացածին են: Այսպես, համարվում էր, որ նա Մոսկվայի կինոյի պետական ինստիտուտ է ընդունվել պատահականորեն, իբր թե, նույնիսկ չի իմացել, որ կա ռեժիսորի մասնագիտություն: Իրականում Շուկշինը պատրաստվել է ընդունելության քննություններին և նույնիսկ նամակ է գրել բուհի ղեկավարությանը:
Նոր փաստաթղթերը կընդգրկվեն ինը հատորյակում, որը լույս է տեսնելու արվեստագետի 85-ամյակի առթիվ:
«Կարելի է ասել, որ ստեղծագործությունները, որոնք դեռ չեն հրապարակվել, իրոք կան: Դրանք այն արխիվում են, որոնք պահվում են նրա այրու մոտ և որոնք բացել դեռ չի հաջողվում»,- ասել է Շուկշինի ինը հատորյակի գլխավոր խմբագիր Դմիտրի Մարինը: