Ըստ թանգարանի տնօրենի իրենց համաքաղաքացիները սկսել են ավելի շատ վաստակել 01.07.2015
Ըստ թանգարանի տնօրենի իրենց համաքաղաքացիները սկսել են ավելի շատ վաստակել 2014 թ.-ի վերջին ցուցահանդեսը Սանկտ Պետերբուրգի նշանավոր Էրմիտաժում, որի բացումը կայացել է դեկտեմբերի 30-ին, ներկայացրել է թանգարանին 250-ամյակի առթիվ մատուցված նվիրատվությունները: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «sobaka.ru»-ին:
Թանգարանի այս նոր ցուցանմուշների մեջ առանձնանում են ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից նվիրաբերված քարե ժամացույցը և Կարլ Ֆաբերժեի պատրաստած հավկիթ-ժամացույցը, ինչպես նաև 1834 թ.-ին Ալեքսանդրովյան սյան բացման արարողության տեսարանը պատկերող գավաթը՝ նվիրաբերած Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից:
Ընդհանուր առմամբ էրմիտաժը հոբելյանի առթիվ ստացած նվերներից 15 նմուշ է ցուցադրել, որոնք այցելուները կարող են տեսնել թանգարանի ամենահանդիսավոր երկու դահլիճներում:
Հեաքրքիր է նշել, որ 2015 թ.-ից ռուսաստանցիների համար Էրմիտաժի մուտքի տոմսերի արժեքը հավասարեցվել է օտարերկրացի հաճախորդների համար նախատեսված մուտքի վճարին՝ 500 ռուբլու: Դա ձևականորեն նշանակում է, որ մուտքի տոմսի արժեքը իրականում չի փոխվել, քանի որ Էրմիտաժի մուտքի արժեքը 500 ռուբլի է եղել միշտ, պարզապես ռուսաստանցիների համար նախկինում գործել են զեղջեր, որոնք նոր տարում չեն գործի:
Թանգարանի ղեկավար Միխայիլ Պիոտրովսկին այս հանգամանքը բացատրել է այն փաստով, որ իրենց համաքաղաքացիները սկսել են ավելի շատ վաստակել և այժմ կարող են իրենց թույլատրել նաև տոմս ձեռք բերել այդ գնով: